Ընդդիմադիրների իմպիչմենտին ես ու Աղազարյանը չենք միանա, բայց կարող ենք մենք նման պրոցես սկսել

Ընդդիմադիրների իմպիչմենտին ես ու Աղազարյանը չենք միանա, բայց կարող ենք մենք նման պրոցես սկսել: Այս մասին այսօր ԱԺ-ում 24News-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Ո՛չ, մենք չենք միանա Փաշինյանի դեմ նախաձեռնված իմպիչմենտին։ Մեր կուսակցության համագումարի ժամանակ մենք արտահայտել ենք հստակ դիրքորոշում, որ երբեք, ոչ մի առիթով և ոչ մի պայմանով չենք համագործակցելու այսօրվա ընդդիմության հետ։ Ով ինչ ուզում է, թող մտածի, մենք կեղծ ընդդիմություն չենք, դա մեր կուսակցության դիրքորոշումն է, և դրա մասին մենք նոր չենք հայտարարում։ Վաղը մեր կուսակցության վարչության նիստի ընթացքում ծրագրերը կքննարկենք։ Եթե իմպիչմենտի գործընթաց սկսենք, չենք համագործակցի այդ ուժերի հետ», – իր խոսքում նշեց Ասլանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ