ՀՀԿ-ն Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունի, պայքարելու ենք, որ Նիկոլը ընտրությունների չհասնի․ Եսայան

ՀՀԿ-ն միշտ ծրագիր ունի՝ առանց տուն գնալու փողոցային պայքար, իմպիչմենտ, արտահերթ ընտրություններ և այլ ուղիներ։ Սերժ Սարգսյանը հենց այնպես չէր ասում, որ ծրագիր ունենք։ Մենք պայքարելու ենք, որ Նիկոլը հերթական անգամ չհասնի ընտրությունների, եթե մյուսներն էլ են պայքարում, պետք է ամբիցիաները, ախորժակները մի կողմ դնեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը։

«Տարբեր քաղաքական գոյացություններ մեր բոստանը քար են նետում, որ մեզ վարկաբեկեն, եթե իրոք ուզում են Նիկոլ Փաշինյանից ազատվել, պետք է հասկանան, որ նրա կառավարման տարիներին ընտրության գնալով պարտվելու են։ Եկեք Նիկոլի հարցերը լուծենք, նիկոլիզմը վերացնենք, հետո նոր գնանք ընտրությունների։ Կիկոսի մահն է, դեռ գործընթացը չսկսած, ասում ենք՝ իմպիչմենտին չեն միանա»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, Եսայանը նշեց, որ վարչապետի շատ թեկնածուներ կան, պետք է քննարկեն։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ