Մի հոգի չի կարող որոշել մեր ճակատագիրը, իրավունք չունի, չենք կարող ուրանալ Ցեղասպանությունը և Արցախը

Երկրի առաջնային խնդիրն անվտանգությունն է, ասֆալտն առաջնային չէ, արցախցիները անտուն են մնացել, ցիրուցան են եղել, ավելի կարևոր խնդիրներ ունենք։ Ես, որպես հայրենազրկում ապրած ընտանիքի զավակ, ասում եմ՝ Ցեղասպանության ուրացում չի կարող լինել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։

«Թուրքիայի համար է կարևոր Ցեղասպանության ընդունումը, որ ազատվեն մեղքից։ Արցախի և Ցեղասպանության հարցերը չենք կարող փակել, դա մարդկության համար է պետք, որ այն չկրկնվի։ Մեր ձեռքով մեր տո՞ւնն ենք ուզում քանդել, չե՞նք հասկանում, թե ինչ է կատարվում։ Ժողովրդին չես կարող ասել՝ խեղդիր երազանքներդ, ոչ մի իշխանություն չի կարող դա անել, անցողիկ են իշխանությունները, մենք պետք է ազգային գաղափարախոսության գիծ ունենանք»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

–00–ԱՀ