ՔՊ-ն ո՛չ 2026-ին, ո՛չ արտահերթով շանս չունի. իմպիչմենտի համար թող ասեն՝ ում վրա ներազդենք. Անանյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ոչ մի շանս չունի վերարտադրվելու ո’չ 2026 թ-ի ընտրություններին, ո’չ էլ արտահերթի պարագայում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՊԵԿ նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանը։

Ըստ մեր զրուցակցի, ընդդիմության մի հատվածի կողմից առաջարկված իմպիչմենտի գաղափարը, ինչպես ՔՊ-ին հեռացնելու ցանկացած մոտեցում, ընդունելի է, ուղղակի դեռևս չի երևում դրա իրագործման հստակ մեխանիզմները։ «Համենայն դեպս, եթե Դավիթ Անանյանը դրա համար կարող է ինչ-որ մեկի վրա ներազդել, ես պատրաստ եմ», – հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ