Արմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Screenshot_3

Մայիսի 5-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Դաշտ գյուղում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով «Աջից գոտկային շրջանի և նախաբազուկի շրջանի հրազենային վնասվածք չթափանցող բնույթի» ախտորոշմամբ «Աշտարակ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է shamshyan-ը։

Պարզվել է, որ մայիսի 4-ին ժամը 23։45-ի սահմաններում, Տիգրան Մ․-ն իր կողմից շահագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ճանապարհի Դաշտ գյուղի հատվածում կանգ է առել բնական կարիքները դաշտամիջյան հատվածում հոգալու, որի պատճառով անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արժանացել է դիտողության և նշված անհայտ անձը իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել է Տիգրան Մ․-ի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու նրան , ատրճանակն ու ավտոմեքենան  հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ