Ալիևը գիտի, որ Նիկոլի իշխանության կյանքը կարճ է, շտապում է արագ սահմանազատում անել. Գալստյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Անդունդն ենք գլորվում, թուրք-ադրբեջանական վիլայեթի կարգավիճակ ենք ունենալու, Ալիևը Վարդենիսի 10 գյուղերի մասին է խոսում, իսկ իշխանությունը չի պատասխանում, օրվա իշխանությունը նրանց պարտադրանքն է իրականացնում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը։

«Ադրբեջանը գիտի, որ այս իշխանության կյանքը կարճ է, դրա համար շտապում է արագ սահմանազատում իրականացնել, իսկ իշխանությունը կատարում է նրանց ասածը, որպեսզի ցույց տա, որ իրենց խոստումներին տեր են կանգնում, որ իշխանության մնան։ Եթե այդ տարածքները հայկական չեն, այդ տարածքի բնակիչները սեփականության վկայականներ ինչպե՞ս ունեն, այսքան տարի հողի, հարկի համար բյուջե վճարումներ են արել, ի՞նչ վճարումներ են արել։ Ժողովուրդը չի ընկալում, թե ինչ խնդիրներ են առաջանալու»,- ընդգծեց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ