«Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է Թուրքիա-Իսրայել հարաբերություններին։ Ֆիդանը նշել է, որ Իսրայելի քաղաքականության մեջ հակաթուրքական հռետորաբանությունը դառնում է ավելի տարածված։ Ֆիդանը մասնավորապես նշել է. «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում»։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Նեթանյահուի վարչակազմից բացի, ընդդիմության որոշ գործիչներ նույնպես փորձում են Թուրքիային դիտարկել որպես նոր թշնամի։ Ֆիդանը հայտնել է, որ նման մոտեցումն Իսրայելում սկսկում է վերածվել պետական ռազմավարության։
Նշենք, որ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններն սրվել են 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո, երբ սկսվել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունը։
–00—ՍՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մեծ պատիվ է ստանալ «Արմեն Դուլյան» մրցանակը, հուսամ՝ կշարունակվի այս նախաձեռնությունը. Աբրահամյան
-
ՀՀ-ի ղեկին նստածներն առանց ամոթի սուտ են տարածում, մենք էլ պիտի հակառակն անենք. Սեյրանյան
-
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
-
17/07/2026 18:29
#ՀԻՄԱ. «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ
-
Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է
- Ամբողջ լրահոսը
-
Երբ զինակոչիկներին Շիրակից Ղարաբաղ էին տանում, ծնողները սգի մեջ էին հայտնվում. Սարիկ Մինասյան
-
Ես ոչ թե Վարդան Ղուկասյանին եմ պարտվել, այլ 4 ուժերի, Գյումրիում կառավարման ճգնաժամ կարող է լինել
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»