Վրաստանում գտնվելու կանոնները խախտած օտարերկրացիների համար նախատեսված օրենքը կխստացվի
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

2025 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած խստացվելու է Վրաստանում գտնվելու կանոնները խախտած օտարերկրացիների համար նախատեսված օրենքը։ Երկրից արտաքսումը կպարզեցվի, և տուգանքների չափը կավելանա։
Ավելի կոնկրետ՝ եթե հոկտեմբերի 1-ից սկսած օտարերկրացին խախտի երկրում գտնվելու պայմանները, կսահմանվի 1000-3000 լարի տուգանք, նրան նաև կարգելվի որոշակի ժամանակահատվածում մուտք գործել Վրաստան։ Նշենք, որ գործող տարբերակը չի նախատեսում երկրից արտաքսում, և տուգանքի չափը կազմում է 180-360 լարի։
Հոկտեմբերի 1-ի «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» համաձայն՝
«Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Վրաստանում գտնվելը մինչև 3 ամիս ժամկետով՝ օրինական մնալու ժամկետի ավարտից հետո, առաջացնում է 1000 լարի տուգանք և օտարերկրացու Վրաստան մուտք գործելու արգելք 6 ամիս ժամկետով,
Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Վրաստանում գտնվելը մինչև 1 տարի ժամկետով՝ օրինական մնալու ժամկետի ավարտից հետո, առաջացնում է 2000 լարի տուգանք և օտարերկրացու Վրաստան մուտք գործելու արգելք 2 տարի ժամկետով,
Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Վրաստանում գտնվելը ավելի քան 1 տարի ժամկետով առաջացնում է 3000 լարի տուգանք և օտարերկրացու Վրաստան մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով,
Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Վրաստանի տարածքով տարանցիկ տեղաշարժը. ճանապարհորդության կանոնների խախտումն առաջացնում է 500 լարի տուգանք (և այլն)», — նշված է օրենսգրքում:
«Քրեական օրենսգրքի» համաձայն, հոկտեմբերի 1-ից Վրաստանի տարածքում տարբեր հանցագործություններ կատարած օտարերկրացիների արտաքսումը նույնպես կպարզեցվի:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ