Թուրքիայի գլխավոր շտաբի պետն ու Ադրբեջանի ՊՆ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

15/09/2025 13:56 Տարածաշրջան

Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն ժամանել է Ադրբեջան: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են պատմական խորը արմատների, ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա, հետագա զարգացում են ստացել երկու եղբայրական պետությունների ղեկավարների միջև բարեկամական հարաբերությունների շնորհիվ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության նոր հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և այլ հրատապ հարցեր:

—00—ԼԱ