Իրանը վերսկսել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը

09/09/2025 22:58 Տարածաշրջան

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին և Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին նոր համաձայնագիր են ստորագրել Թեհրանի եև գործակալության համագործակցության վերականգնման մասին,  հաղորդում է SNN հեռուստաալիքը:

Թեհրանն ու ՄԱԳԱՏԷ-ն նաեւ համաձայնեցրել են երկրում ստուգումների վերսկսման պայմանները:

«Իրանն ու գործակալությունը փոխըմբռնման են հասել փոխգործակցության կարգի վերաբերյալ նոր հանգամանքներում, որոնք հաջորդել են մեր երկրի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի և իսրայելական վարչակարգի անօրինական հարձակումներին», – հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին:

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ իր հերթին հայտարարել է․ «Այս համաձայնագիրը ստեղծում է գործնական համագործակցության մեխանիզմ, որը արտացոլում է Իրանի բացառիկ անվտանգության պայմանները, ինչպես նաև գործակալության տեխնիկական պահանջները։

Իրանը բարի կամք է ցուցաբերել՝ վերսկսելով համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»։

 

—00—ՍՊ