Բայրամովն ու ԵՄ նոր դեսպանը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունները

09/09/2025 20:06 Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեհյուն Բայրամովն ընդունել է ԵՄ նոր դեսպան Մարիանա Կույունջիչին։
Ի թիվս այլ հարցերի, հաղորդվում է, որ Բայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների մասին:

Նշվում է, թե կարևորվել են վաշինգտոնյան հանդիպման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խաղաղության օրակարգի առաջմղման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։ 

Մարիյանա Կույունջիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գործունեության ընթացքում կներդնի բոլոր ջանքերը ԵՄ–Ադրբեջան օրակարգի առաջմղման համար:

—00—ՍՊ