Թուրքիան ու Պակիստանը պայմանավորվածություն են ձեռք բերել, կզարգացնեն ռազմական համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնել է Պակիստան՝ մասնակցելու «Թուրքիա-Պակիստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստին»։ Վերոնշյալ նիստը գլխավորել են Յաշար Գյուլերը և Պակիստանի առևտրի նախարար Ջամ Քամալ Խանը։
Նիստից հետո երկու երկրների նախարարները ստորագրել են «Թուրքիա-Պակիստան համատեղ տնտեսական հանձնաժողովի արձանագրությունը»։
Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության, մաքուր էներգիայի, զբոսաշրջության, լոգիստիկայի և այլ ոլորտներում։ Թուրքիայի ՊՆ նախարարը նաև նշել է, որ Պակիստանում թուրքական ընկերությունների ուղղակի ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը։
Նշենք, որ Գյուլերը նաև հանդիպել է Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆի հետ։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
—00—ՍՊ