Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվի մեր ազգի խաղաղությունը․ Էրդողան

09/09/2025 19:26 Տարածաշրջան

Թուրքիայի նախագահական պալատում կայացել է կառավարության նիստ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նիստից հետո հայտարարել է, որ մտադրություն չունեն հաշտվելու հիմնական ընդդիմադիր ուժի հին ու նոր կադրերի միջև ընթացող թեժ աթոռակռվին։

Թուրքիայում հիմնական ընդդիմադիր ուժ համարվում է քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP), որի նահանգային կառույցը երեկվանից ոստիկանական շրջափակման մեջ է։ Բանն այն է, որ դատարանի որոշմամբ Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավարի պաշտոնում նշանակված անձին քեմալականներն անընդունելի են համարում։

«Ասում են՝ չենք ճանաչում դատարանի որոշումները,- ասել է Էրդողանը։ – Սա բացահայտ մարտահրավեր է օրենքի գերակայությանը։ Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները, և առաջին հերթին ստամբուլցի մեր եղբայրների, ինչպես նաև ամբողջ ազգի խաղաղությունը»:

Ermenihaber

—00—ՍՊ