Վերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 600 բեռնատար կա

06/09/2025 13:10 Տարածաշրջան

Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 600 հայկական բեռնատար է հերթագրվել, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1907 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 647-ը հայկական են։

Խցանումների պատճառը Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան զբոսաշրջային նպատակներով մեկնող քաղաքացիների մեծ հոսքն է։

–00—ՅՄ