Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող գնդապետ Էրան Լերմանը հայտարարել է, որ Իսրայելը Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին «կտրականապես պատրաստ չէ», ապա հույս հայտնել, որ այդ կետին «չեն հասնի»։
«Իսրայելական բանակը կտրականապես պատրաստ չէ ՆԱՏՕ-ի երկրորդն ամենամեծ բանակը հանդիսացող թուրքական բանակի հետ պատերազմելուն»,-ընդգել է վերջինս։
Լերմանի խոսքով՝ թուրքական ցամաքային զորքերը «հսկայական» են, և Իսրայելը պետք է խուսափի նման բախումից։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը, մասնավորապես՝ «Bayraktar» ԱԹՍ-ները փոխել են տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը։
Լերմանը չի բացառել նաև, որ Իսրայելը Թուրքիայի վրա ազդեցություն ունենալու համար որպես գործիք կարող է օգտագործել Ադրբեջանին։
—00—ՍՊ