Թուրք պաշտոնյան ՆԱՏՕ-ի քարտուղարի հետ քննարկել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը

04/09/2025 20:29 Տարածաշրջան

Թուրքիայի նախագահությանն առընթեր պաշտպանական արդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գորգյունը Պրահայում կայացած «IISS Prague Defence Summit»-ի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեին։

Գորգյունը սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համատեղ պաշտպանության հարցում երկրի ունեցած ներդրումը։

Վերջինս շնորհակալություն է հայտնել Ռուտտեին՝ թուրքական պաշտպանական ոլորտի դերը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանունակության մեջ բարձր գնահատելու համար։

Ermenihaber

–00—ՍՊ