Ադրբեջանի լեռնային տեղանքներում շարունակվում են հրդեհները

04/09/2025 19:38 Տարածաշրջան

Ադրբեջանի լեռնային տեղանքներում շարունակվում են հրդեհները։ Հայտնում են այդ երկրի ԱԻ ծառայությունից։

Նշվում է, թե հրշեջներին հաջողվել է արագորեն տեղայնացնել չոր խոտի և թփի բռնկումը, ինչը թույլ է տվել կանխել կրակի տարածումը և պաշտպանել մոտակա բնակելի շենքերն ու անտառապատ տարածքը:

–00—ՍՊ