ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ նոր տվյալներ չունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, քանի որ պաշտոնական Թեհրանը կասեցրել է համագործակցությունը իրենց կազմակերպության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի եռամսյակային զեկույցում:
«ԱԷՄԳ-ը ներկայում հասանելիություն չունի Իրանում միջուկային նյութերի պաշարների վերաբերյալ տեղեկատվությանը»,- Bloomberg-ի փոխանցմամբ՝ նշել է Ռաֆայել Գրոսին:
Նա ընդգծել է՝ ԱԷՄԳ-ն չի կարողանա ապացույցներ ներկայացնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ հայտարարության մասին՝ առանց Իրանում անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի լիարժեք վերականգնման: Այդ համաձայնագրի շրջանակներում էր իրականացվում գործակալության տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
—00—ՍՊ