Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմը վերադարձել է Բարսելոնայի նավահանգիստ

01/09/2025 22:06 Տարածաշրջան

 

Գազայի հատված ուղևորվող «Գլոբալ Սումուդ» մարդասիրական նավատորմը ստիպված է եղել վերադառնալ Բարսելոնա՝ նավարկելուց ընդամենը մի քանի ժամ անց։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու առաքելությանը խոչընդոտել են եղանակային պայմանները։ Ուղևորության կազմակերպիչները հավելել են, որ վերադառնալու որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ նավատորմի երթուղու երկայնքով քամու արագությունը հասել է ժամում 56 կիլոմետրի, ինչը վտանգ է ներկայացնում փոքր նավերի համար։

Իսպանիայի ազգային օդերևութաբանական գործակալությունը մեկ օր առաջ նախազգուշացրել էր Կատալոնիայում և երկրի այլ ափամերձ շրջաններում ուժեղ անձրևների և փոթորիկների մասին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

–00—ՍՊ