Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող երկրներից

26/08/2025 19:38 Տարածաշրջան

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության 5-րդ սերնդի «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Դրանում ընդգծվել է, որ վերջինս ոչ միայն ռազմական տեխնիկա է, այլև աշխարհաքաղաքական ուղերձ։ Վերլուծությունում նշվում է, որ KAAN-ը կարելի է համեմատել բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ամերիկյան F-35-ի և ռուսական Su-57-ի հետ:

Ամերիկյան մամուլում շեշտվում է, որ «KAAN»-ը ունակ է արդյունավետ  հակազդման գործողություններ իրականացնել օդային գերազանցությունից մինչև խորքային հարձակման և ցանցակենտրոն պատերազմի բաղադրիչներ ունեցող ժամանակակից պատերազմներում:

Այս համատեքստում նշվում է նաև, որ Թուրքիան ծրագրում է 2030-ականների սկզբին դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը։

Ermenihaber

–00—ՍՊ