Իսրայելի ազգային անվտանգության նախարարը Վրաստանում է

25/08/2025 23:12 Տարածաշրջան

 

Իսրայելի ազգային անվտանգության նախարար, քաղաքական գործիչ Իտամար Բեն-Գվիրը ժամանել է Վրաստան։

Otzma Yehudit կուսակցության առաջնորդ Բեն-Գվիրը, որը Իսրայելի կառավարության ամենավիճահարույց դեմքերից մեկն է, հանդիպումներ է ունեցել «Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի հետ։

Սա Իսրայելի պաշտոնյայի առաջին այցն է Վրաստան՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչական հարձակումից և Գազայում նոր պատերազմից ի վեր։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։