Եզրաս արքեպիսկոպոսը կօծի Նախոդկայի հայկական եկեղեցին

21/08/2025 18:51 Տարածաշրջան
Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը օգոստոսի 24-ին կկատարի Նախոդկայի հայկական եկեղեցու օծման արարողությունը։ Այս մասին հաղորդում է «Մոսկվայի հայկական եկեղեցի» տելեգրամյան ալիքը։
Սուրբ Հարություն եկեղեցու շինարարությունը սկսվել է 2021 թվականին։ Եկեղեցու կառուցման համար Հայաստանից 138,34 տոննա քար է տեղափոխվել։
Եկեղեցու հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2024 թվականին։

–00—ԱՊ