Ալիևը պարգևատրել է սահմանային ծառայության զինծառայողներին

16/08/2025 22:13 Տարածաշրջան

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է սահմանային ծառայության մի շարք զինծառայողների։ Պաշտոնական հաղորդագրության մեջ հղում է արվում «պետական սահմանի պաշտպանության, տարածքային ամբողջականության պահպանման և առաջադրանքների կատարման գործում ցուցաբերած գերազանցությանը»։

Վերջին շաբաթներին մամուլում տեղեկություններ էին հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ դիրքային ակտիվության մասին՝ մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ։ Թեև Հայաստանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունները, չի կարելի բացառել, որ պարգևատրման այս ալիքը կապված է հենց այդ զարգացումների հետ։

Իսկ միգուցե պարգևատրումը ոչ թե «պլանային» քայլ է, այլ հենց այդ ակտիվության ներքին ամրագրո՞ւմը՝ բանակին ու հանրությանը ուղերձ հղելու նպատակով»։

—00—ՍՊ