Իրանի տնտեսությունը երկու ամսում աճել է 1.4 տոկոսով

02/08/2025 18:46 Տարածաշրջան

Իրանի տնտեսությունը իրանական օրացույցային տարվա առաջին երկու ամիսներին (սկսած մարտի 21-ից)  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.4 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով խորհրդարանի հետազոտական կենտրոնի տվյալներին:

Ոչ նավթային տնտեսական աճը կազմել է 1.2 տոկոս։

Ամսական կտրվածքով տնտեսական աճը իրանական օրացույցի երրորդ ամսում կազմել է 0.1 տոկոս, մինչդեռ ոչ նավթային տնտեսական աճը գնահատվել է -0.2 տոկոս:

–00—ՅՄ