Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակը կփակվի սեպտեմբերի սկզբին

01/08/2025 19:26 Տարածաշրջան

Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակը կփակվի սեպտեմբերի սկզբին, հայտնել է հանրապետությունում կոմիտեի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոիչը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին Sputnik Արմենիա-ին ասել էր․ որ ԿԽՄԿ–ն ներկայումս երկխոսություն է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կապված երկրում կառույցի գրասենյակի փակման և հետագայում հումանիտար հարցերի, հատկապես պահվող հայ անձանց հետ կապի մասին։

–00—ՅՄ