Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը կարող է վերածվել «տարածաշրջանային ուժի»

27/07/2025 23:04 Տարածաշրջան

Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հայտարարել է, որ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը կարող է վերածվել տարածաշրջանային ուժի:

Այս մասին նա ասել է Ադրբեջանում աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիվանագետը նաև Ադրբեջանին անվանել է «Իսրայելի համար հուսալի գործընկեր»: Դիկի խոսքով՝ Ադրբեջանը, ինչպես և Իսրայելը, ապրում է «կոշտ հարևանության ներքո»:

Դեսպանը նաև հայտարարել է, թե Բաքուն ակտիվ դերակատարություն ունի նաև Մերձավոր Արևելքում, և նշել է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի փոխկապակցվածությունը: Նշելով, որ Իսրայելը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է նոր բալիստիկ հրթիռներ արտադրելու Իրանի կարողությունը, դեսպանը հայտարարել է, որ այսօր թուլացած Իրանի հետ աշխարհն, այդ թվում՝ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը, ավելի անվտանգ է։