ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել գործել Գազայում կոտորածը դադարեցնելու համար

27/07/2025 22:50 Տարածաշրջան

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել Նյու Յորքում Պաղեստինի վերաբերյալ երկուշաբթի օրը բացվող բարձր մակարդակի համաժողովի հնարավորությունն օգտագործել կոնկրետ գործողությունների համար, որոնք հնարավոր բոլոր ճնշումները կգործադրեն Իսրայելի կառավարության վրա՝ Գազայում կոտորածն ընդմիշտ դադարեցնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի տարածած հայտարարության մեջ:

«Ես կոչ եմ անում կառավարություններին օգտագործել այս համաժողովի հնարավորությունը կոնկրետ գործողությունների համար, որոնք հնարավոր բոլոր ճնշումները կգործադրեն Իսրայելի կառավարության վրա՝ Գազայում կոտորածն ընդմիշտ դադարեցնելու համար։ Երկրները, որոնք չեն օգտագործում իրենց լծակները, կարող են մեղսակից լինել միջազգային հանցագործություններին»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։