Ալիևի համար սկսվել է վերջ չունեցող «սև շրջան»

27/07/2025 21:49 Տարածաշրջան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի համար կարծես թե սկսվել է առայժմ վերջ չունեցող «սև շրջան»։

Ռուսաստանի հասցրած  ծանր տնտեսական հարվածներին զուգահեռ, արհեստածին Ադրբեջանից դեպի Եվրոպա արտահանվող նավթի հետ լրջագույն խնդիրը ոչ միայն տնտեսական, այլ նաև վարկանիշային նկատելի խնդիրներ է ստեղծել եվրոպական ծրագրերում այլընտրանքային էներգետիկ մատակարար դիտարկվող Բաքվի բռնապետի համար։

Ինքն էլ չհավատալով, թե ինչ հեշտությամբ կարելի էր տիրանալ հայկական Արցախին, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը դեռահասի նման կորցնելով գլուխը, խճճվել է Ռուսաստանի, Իրանի, իսկ այժմ էլ Եվրոպայի և նույնիսկ British Petrolium-ի հետ ծագած խնդիրներում՝ նույն այն Եվրոպայի, որը աչք էր փակում բռնապետության վրա, քանզի այն «էներգետիկ այլընտրանք» էր դառնալու Ռուսաստանին։