Գազայում սովից ավելի քան 130 պաղեստիցնի է մահացել

27/07/2025 21:35 Տարածաշրջան

Գազայի հիվանդանոցներում գրանցվել է սովի և թերսնման պատճառով վեց նոր մահվան դեպք, այդ թվում՝ երկու երեխայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Այսպիսով, սովի և թերսնման պատճառով մահացածների ընդհանուր թիվը հասել է 133-ի, նրանցից 87-ը երեխաներ են»,-ասված է հաղորդագրության մեջ: