Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կոչնչացնի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կհասնի լիակատար հաղթանակի, ինչպես նաև կոչնչացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձում։
Նա նշել է, որ պայքարը շարունակվելու է․ «Մենք շարունակելու ենք գործել այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր բոլոր ռազմական նպատակներին, մինչև լիակատար հաղթանակ: Մենք կհասնենք մեր նպատակին, մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին։ Այդ նպատակին հասնելու, ինչպես նաև պատանդներին ազատելու համար մենք մարտական գործողություններ և բանակցություններ ենք վարում։ Դրա հետ մեկտեղ, ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ բանակցությունների ընթացքում Իսրայելն ապահովում է Գազայի հատված հումանիտար մատակարարումների նվազագույն անհրաժեշտ մակարդակը»։
Նեթանյահուն հավելել է, որ դա արվել է նաև նախկինում։