Թուրքիայում անտառային հրդեհների դեպքով ձերբակալվածեր կան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Թուրքիայում անտառային հրդեհների դեպքով 21 մարդ է ձերբակալվել․ հայտնում է այդ երկրի Արդարադատության նախարար Յիլմազ Թունչը։
Հիշեցնենք՝ Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք մոտեցել են Բոդրումին, Մարմարիսին և Մանավգատին:
Հրդեհներ են գրանցվել նաև Մուղլայում, Մերսինում, Հաթայում, Քարաբյուքում, Քահրամանմարաշում և Ուշակում, որտեղ ներգրավված են ավիացիան և ցամաքային ուժերը:
Կրակը մոտեցել է նաև Անթալիայի օդանավակայանին։ Տարհանվել է 480 Տնային տնտեսություն, փրկվել է 1765 մարդ, աշխատում են ավելի քան 1100 մասնագետներ և մոտ 500 միավոր տեխնիկա: Նախնական տվյալներով՝ մահացել է 10 մարդ՝ 5 անտառապահ և 5 փրկարար, ևս 14-ը գտնվում են հիվանդանոցներում։
Նշվում է նաև,որ Բուրսա քաղաքի մոտ 2000 բնակիչ։
Թուրքիայում տարերային հրդեհները չեն հանդարտվում արդեն մի քանի շաբաթ, ինչին նպաստում է անոմալ շոգը. վերջին օրերին օդի ջերմաստիճանը գերազանցել է +50 °: