Փրկարարներն Ազատի ջրամբարի տարածքից անվնաս դուրս են բերել երեք քաղաքացու և արգելափակված 3 ավտոմեքենա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Հուլիսի 25-ին, ժամը 20:28-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել Ազատի ջրամբարում շրջված նավակի (3 քաղաքացի հայտնվել է կղզյակների վրա) և անձրևաջրերում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Փրկարարներն Ազատի ջրամբարի տարածքում ձևավորված կղզյակներից անվնաս դուրս են բերել երեք քաղաքացու և արգելափակված երեք ավտոմեքենա։
–00—ԱՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Քեսապի Սբ․ Աստվածածին եկեղեցում Վարդավառին պատարագ կմատուցվի
-
ԱՄՆ-ն պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության լուծման հարցում
-
«Ազգի բռնագաղթը»․ արժեքավոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
-
Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը
-
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, շիջման աշխատանքները շարունակվում են
-
Թուրքիայում շարունակվում են անտառային հրդեհները, օդի ջերմաստիճանը մոտեցել է 50 աստիճանի
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է