Թուրքիան դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար

25/07/2025 21:39 Տարածաշրջան

Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել: Թուրքիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Հորդանանը, Նիգերիան, Պաղեստինը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Արաբական լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստորագրել են այդ հայտարարության տակ։

Հայտարարության մեջ խիստ դատապարտվում է գրավված Արևմտյան ափի վրա Իսրայելի տիրապետությունը հաստատող Իսրայելի խորհրդարանի որոշումը: Ստորագրող կողմերը դա գնահատել են որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 242, 338 և 2334 համարի բանաձևերի բացահայտ խախտում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի միակողմանի քայլը որևէ իրավական հետևանք չունի և չի կարող փոխել գրավված պաղեստինական տարածքների իրավական կարգավիճակը: Կողմերը կրկին հաստատել են, որ Իսրայելը ոչ մի կերպ որևէ իրավասություն չունի գրավված պաղեստինական տարածքների նկատմամբ:

Ավելին՝  սկզբնաղբյուրում։