Իրանում հայտարարել են Օմանի ծոց ամերիկյան ականակրի մտնելու փորձը կանխելու մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Իրանի ռազմածովային ուժերի ուղղաթիռը հուլիսի 23-ին խստորեն նախազգուշացրել է Օմանի ծոցում գտնվող և իրանական տարածքային ջրերին մոտենալու փորձ կատարած ամերիկյան ականակրին՝ ստիպելով վերջինիս անձնակազմին փոխել ուղղությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ USS Fitzgerald (DDG-62) ականակիրը նկատվել է Իրանի տարածքային ջրերի ուղղությամբ շարժվելիս։ Դրան անմիջապես արձագանքել է Իրանի ռազմածովային ուժերի երրորդ ռազմածովային շրջանի օդային ստորաբաժանումը։ Իրանական ռազմական ուղղաթիռն անցնելով ամերիկյան նավի վրայով՝ դրա անձնակազմից պահանջել է փոխել երթուղին:
Իրանական ռազմական աղբյուրների հաղորդմամբ՝ ամերիկյան ականակիրը սպառնացել է կրակ բացել ուղղաթիռի ուղղությամբ, սակայն իրանցի օդաչուն կրկնել է հնչեցրած պահանջը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։