Բացահայտվել է պաշտպանական ոլորտում Թուրքիայի ազգային կուրսի մանրամասները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունն A Haber-ին տված հարցազրույցում բացահայտել է պաշտպանական ոլորտում Թուրքիայի ազգային կուրսի մանրամասները:
«Հինգերորդ սերնդի KAAN Blok-10 կործանիչների մատակարարումը նախատեսվում է 2028 թվականի վերջին․ «Մենք մտադիր ենք արագ անցնել վեցերորդ սերնդի կործանիչին։ Անօդաչու համակարգերում առաջատարի շնորհիվ Թուրքիան կկարողանա օպերատիվ կերպով ինտեգրել կառավարվող և անօդաչու տեխնոլոգիաները նոր սերնդի մարտական ավիացիայում: Բայրաքթար ԹԲ3-ի նախատիպերը հաջողությամբ իրականացնում են թռիչքներն ու մարտական խնդիրները»,- նշել է նա։
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարի հաղորդմամբ՝ Kızılelma հարվածային անօդաչուի նախատիպերն արդեն պատրաստված են։ Այս տարի նախատեսվում է գործարկել սերիական արտադրություն և 6-10 միավոր մատակարարել զինվորականներին։
Նրա խոսքով՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցները նպաստել են ավելի արդյունավետ և մատչելի ազգային տեխնոլոգիաների զարգացմանը։
Թուրքիան պաշտպանական արտադրանք արտահանողների համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 11-րդ տեղը և նախատեսում է ընդգրկվել առաջատարների տասնյակում: Այն վերահսկում է անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի 65%-ը։
–00—ՍՊ