Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ

21/07/2025 23:53 Տարածաշրջան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։

Կողմերը քննարկել են Գազայի հատվածում, Սիրիայում ստեղծված իրավիճակը և Թեհրանի կողմից ԵՄ 3 երկրների հետ առաջիկա բանակցությունները։

«Քննարկվել են Գազայի հումանիտար իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք տեղի կունենան ուրբաթ օրը Ստամբուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրանի
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին ավելի վաղ հայտարարել է, որ Իրանն ու Եվրամիության երկրները ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ՝ փոխարտգործնախարարների մակարդակով:

–00—ՍՊ