Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությանը

21/07/2025 21:28 Տարածաշրջան

Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը X-ում գրել է, որ իրենք «չեն ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությանը և հայտարարում են, որ ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը փաստացի կասեցված է մինչև արդար ընտրությունների անցկացումը»։

Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքում նշված է նաև, որ Վրաստանը չի կարողանա միանալ Եվրամիությանը, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար կուրսը։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև ընդունեց։ «Վրացական երազանք»-ի «ռեժիմ»-ի օրինականության մերժումը, ընդդիմադիր գործիչների բանտարկության դատապարտումը, պատժամիջոցների կիրառումը, Մզիա Ամաղլոբելիի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը, նաև նոր խորհրդարանական ընտրությունների պահանջը դարձել են բանաձևի առանցքը։

–00—ՍՊ