Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ «օկուպացիայի պատը անանցանելի չէ»

21/07/2025 19:27 Տարածաշրջան

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը ելույթ է ունեցել թուրքական ներխուժման 51-ամյակի կապակցությամբ Նիկոսիայի նախագահական պալատում կազմակերպված միջոցառմանը՝ ուղերձներ հղելով Կիպրոսի խնդրի և դրա լուծման հեռանկարների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Օկուպացիայի պատը անանցանելի չէ», – ասել է Կիպրոսի նախագահը՝ կոչ անելով իր համաքաղաքացիներին մնալ լուրջ, համառ, նպատակասլաց և գործին նվիրված։

Նրա պնդմամբ՝ 51 տարի շարունակ Թուրքիան շարունակում է Կիպրոսի Հանրապետության՝ անկախ և ինքնիշխան պետության, ԵՄ-ի և ՄԱԿ-ի անդամ երկրի տարածքի մեկ երրորդից ավելիի անօրինական ռազմական օկուպացիան՝ հրաժարվելով տրամադրել օկուպացիոն բանակի փաստաթղթերը՝ անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար, ինչը զուտ մարդասիրական հարց է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

–00—ՍՊ