Իրանում նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը լիովին մարվել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Իրանի Խուզեստան նահանգի Աբադան քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի 70-րդ բլոկում բռնկված հրդեհը լիովին մարվել է արտակարգ ծառայությունների համակարգված գործողությունների շնորհիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է IRNA-ն, այս մասին հայտնել է Աբադանի նավթավերամշակման գործարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գործարանում արտադրությունը շարունակվում է կայուն ռեժիմով՝ առանց որևէ ընդհատման՝ օգտագործելով մյուս բլոկների պահուստային հզորությունը։
Նախնական տեխնիկական հետաքննությունը ցույց է տվել, որ հրդեհի պատճառը 70-րդ բլոկի պոմպերից մեկում արտահոսքն է եղել:
Այս պահին դիվերսիայի կամ մարդկային միջամտության նշաններ չկան:
Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ Աբադան քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել և Արտակարգ իրավիճակների արձագանքման ուժերն աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ:
–00—ՅՄ