ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստամբուլյան 3-րդ բանակցություններին

18/07/2025 23:23 Տարածաշրջան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է մեկնել Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու։

Մոսկվայում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը բաց է և նախաձեռնող։

«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները և մասնակցել երրորդ փուլին Ստամբուլում։ Սակայն Ուկրաինայից այս պահի դրությամբ որևէ նախաձեռնություն կամ առաջարկ չենք ստացել։ Կիևը կամ խուսափում է բանակցություններից, կամ պատրաստ չէ դրանց», – նշել է նա։

Զախարովան հույս է հայտնել, որ Ուկրաինան կընդունի մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները և կմասնակցի բանակցային գործընթացին։

–00—ՍՊ