Էրդողանն Իսրայելն ահաբեկչական պետություն է համարում

17/07/2025 21:10 Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ  Թայիփ Էրդողանն Իսրայելն ահաբեկչական պետություն է անվանել, հայտարարել է Սիրիայի ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտության մասին:

Նա ավելի վաղ  Սիրիայի առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան այսօր հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Դամասկոսին Իսրայելի հասցրած հարվածները։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները անընդունելի են և սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար, միաժամանակ Անկարան ողջունել է Սիրիայի դրուզների հետ կնքված հրադադարը։

–00—ՍՊ