Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հեռանկարներն են քննարկում

15/07/2025 23:18 Տարածաշրջան

Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի փորձագետների միջև:

Այս մասին ասվում է այդ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, թե հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ: Կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիր և պլանավորման և վերլուծության գործընթաց փաստաթղթերի շրջանակներում կատարված աշխատանքները:

—00—ՍՊ