Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը

15/07/2025 20:48 Տարածաշրջան

Թուրքական «TİTRA Technology» ռազմարդյունաբերական ընկերությունը մշակել է երկրի առաջին անօդաչու ուղղաթիռի՝ «ALPİN-1-»ի նորացված մոդելը՝ «ALPİN-2»-ը։ Այն կցուցադրվի  ռազմարդյունաբերության միջազգային տոնավաճառի՝ «IDEF 2025»-ի շրջանակներում։

Վերոհիշյաl ընկերությունը նպատակ ունի Թուրքիայի անօդաչու թռող սարքերի շարքը համալրել ավելի հզոր, կայուն և երկարատև թռիչքներ կատարող մոդելներով։

Նշվում է, որ Թուրքիայի առաջին անօդաչու ուղղաթիռի՝ «ALPİN-1»-ի հետ միասին մշակված «ALPİN-2»-ն իր նոր շարժիչի շնորհիվ կլինի ավելի հզոր, իսկ երկարատև թռիչքների դեպքում՝ ավելի արդյունավետ։

Համեմատած «ALPİN-1»-ի հետ՝ այս նոր տարբերակն ավելի արդիականացված է և ունի հզոր շարժիչ։ «ALPİN-2»-ը մշակվել է ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու համար։

«ALPİN-2»-ն ունի բարելավված սենսորային և իրազեկման հնարավորություններ ու հագեցած է տեխնոլոգիական ենթակառուցվածքներով։

Ermenibaer

—00—ՍՊ