Թուրքիան և Կատարն ազգամիջյան համաձայնագիր են ստորագրել

14/07/2025 23:25 Տարածաշրջան

Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վավերացմամբ հրապարակվել է Թուրքիա-Կատար ազգամիջյան համաձայնագրի դրույթները:

Անկարայում երկու երկրների միջև ստորագրված փաստաթուղթը կոչվում է «Թուրքիայի Հանրապետության կառավարության և Կատարի պետության կառավարության միջև հումանիտար օգնության ոլորտում համագործակցության համաձայնագիր»:

Կողմերը համաձայնության են եկել ստեղծել արդյունավետ համագործակցության շրջանակ օգնության և աջակցության կարիք ունեցող երրորդ երկրների համար նախատեսվող մարդասիրական գործողությունների հարցում: