Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը

12/07/2025 20:20 Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է մշակել իսկական «ժողովրդական» Սահմանադրություն, ներկայիս Սահմանադրությունը սահմանափակում է Էրդողանի՝ երրորդ ժամկետով առաջադրվելու հնարավորությունը։

Ըստ Էրդողանի՝ հնարավոր լուծումներն են կամ Սահմանադրության փոփոխությունը՝ առնվազն 400 ձայնի մեծամասնությամբ, կամ արտահերթ ընտրությունների անցկացումը (Թուրքիայի խորհրդարանում 360 ձայն):

–00—ՍՊ