Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին խաթարել Թուրքիային F-35-երի վաճառքը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Իսրայելցի պաշտոնյաներից մեկը ԱՄՆ-ում գործող «Breitbart News»-ի հետ զրույցում, դիմելով ԱՄՆ կոնգրեսին, կոչ է արել խաթարել Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու գործընթացը:
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»,-հավելել է նա:
Անանուն հրապարակված պաշտոնյան ընդգծել է նաև, որ Թուրքիան ևս տիրապետում է Իսրայելի ունեցած «Adir» անունով հայտնի կործանիչներին, ապա շեշտել, որ այդ իրողությունը տարածաշրջանում անկայունության պատճառ է:
Վերջինս պնդել է նաև, որ Թուրքիան «նեո-օսմանական» նպատակներ ունի և ձգտում է Երուսաղեմը կառավարելուն:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջերմացող հարաբերությունների ֆոնին մեծացել է F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու հավանակնությունը: Ոչ վաղ անցյալում Անկարայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Թոմ Բարաքը ևս չի բացառել այն: