Եվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի խորհրդարանի և նախագահի օրինակարգությունը

09/07/2025 22:05 Տարածաշրջան

Եվրախորհրդարանը հաստատել է Վրաստանի իրավիճակի վերաբերյալ կոշտ զեկույցը, որում չի ճանաչել գործող խորհրդարանի և երկրի նախագահի օրինակարգությունը։

Փաստաթղթում Վրաստանն «իշխող «Վրացական երազանք» կուսակցության անօրինական ռեժիմի զավթած պետություն» է անվանվում: Բանաձևին կողմ է քվեարկել 490 պատգամավոր, դեմ՝ 147, իսկ ձեռնպահ՝ 49, գրում է DW-ն։

Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է անում նոր ընտրություններ անցկացնել։ Եվրապատգամավորները Վրաստանում առաջին անգամ ժողովրդավարական սկզբունքներից և եվրաինտեգրումից լիակատար հետընթաց են արձանագրում՝ երկրում նոր խորհրդարանական ընտրությունների կոչ անելով:

Վրաստանում առկա քաղաքական եւ սահմանադրական ճգնաժամի կարգավորմանը կարելի է հասնել միայն նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով, որոնք պետք է տեղի ունենան առաջիկա մի քանի ամիսներին՝ բարելավված նախընտրական միջավայրում, ասված է զեկույցում:

–00—ՍՊ