Թուրքիայում PKK-ի շարժման էջը փակված է

09/07/2025 20:21 Տարածաշրջան

Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել տեսաուղերձով՝ հայտարարելով, որ PKK-ի շարժման էջը փակված է:

Օջալանը 1999 թվականից ի վեր արված առաջին տեսաուղերձում նշել է, որ շարունակում է հավատարիմ մնալ 2025 թ․ փետրվարի 27-ին հնչեցրած «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության կոչին»։

Այդ օրը Օջալանը կոչ էր արել ինքնալուծարել ՔԲԿ-ն, իսկ անդամներին՝ վայր դնել զենքերը՝ դադարեցնելով զինված պայքարը:

Օջալանը շեշտել է, որ զինաթափման գործընթացի մանրամասները պետք է հստակեցվեն և արագորեն կյանքի կոչվեն:

Նշենք, որ ՔԲԿ-ի մի խումբ անդամներ զենքերը կհանձնեն հուլիսի 11-ին: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ գործողությունը կկայանան Իրաքի Սուլեյմանիե քաղաքի մոտակայքում։

Հավելենք, որ սա նրա առաջին տեսաձայնագրությունն է 1999 թվականից ի վեր։

Ermenihaber