Թրամփը կարող է կամ մեր տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն, կամ գցել փոսի մեջ․ Իրանի նախագահ

07/07/2025 20:56 Տարածաշրջան

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն կարգավորեն իրենց տարաձայնությունները: Հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Որևէ սահմանափակում չկա, և ոչինչ չի խանգարում ամերիկացի ներդրողներին գալ Իրան և ներդրումներ կատարել մեր երկրում, նշել է նա․

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ընտրություն կատարի՝ նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղությանը, թե՞ թույլ տալ Իսրայելին` ներքաշել Միացյալ Նահանգներին Իրանի հետ պատերազմի մեջ»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Թրամփը կարող է կամ մեր տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն և պայծառ ապագա և Իսրայելին դնել իր տեղը, կամ ընկնել փոսի, անհատակ փոսի, ճահճի մեջ, պատերազմի մեջ, որի մեջ Նեթանյահուն ցանկանում է ներքաշել Միացյալ Նահանգներին կամ ԱՄՆ-ի նախագահին։ Ընտրությունը կախված է Ամերիկայի նախագահից»,- հավելել է նա:

–00—ՍՊ