Էրդողանը կրկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին

30/06/2025 22:45 Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կրկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին երկրաշարժերից հետո օգնության համար։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է Քահրամանմարաշում ադրբեջանական թաղամասի բացման մասին․

Մենք մեր եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ միասին ադրբեջանական թաղամաս ենք բացել։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ժողովրդին, որ աղետի առաջին իսկ օրվանից օգնության ձեռք է մեկնել մեր երկրին, ասել է նա՝ իր ելույթում։

—00—ՍՊ